Բայդենը «հնարավոր, բայց քիչ հավանական» է համարել G7-ի գագաթնաժողովին իր բացակայությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ հնարավոր է մնա երկրում և չմասնակցի G7-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսի 19-21-ը Հիրոսիմայում։

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ G7-ի գագաթնաժողովին մեկնելը չեղարկվի երկրի ներսում ֆինանսական խնդիրների պատճառով, Բայդենն ասել է, որ ինքը, ինչպես նախկինում, հակված է Ճապոնիա մեկնելուն, սակայն պետական պարտքի և հնարավոր դեֆոլտի խնդիրը «շատ ավելի կարևոր են, որ դրված են օրակարգում»։

Միաժամանակ, Բայդենի խոսքով, իր բացակայությունը G7-ի գագաթնաժողովին «հնարավոր է, բայց քիչ հավանական»։

Բայդենը հայտարարել է, որ հնարավոր դեֆոլտը, եթե պետական պարտքի առաստաղի բարձրացման հարցով բանակցությունները ձախողվեն, կործանարար կլինի ամերիկյան տնտեսության համար:

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ավելի վաղ նամակ էր հղել Կոնգրեսին, որում հայտնել էր, որ իշխանությունները կարող են մինչև հունիսի 1-ը սպառել արտակարգ միջոցները՝ կապված պետական պարտքի առաստաղին հասնելու հետ, ինչը կարող է հանգեցնել դեֆոլտի։