Զելենսկին առաջարկել է Հաղթանակի օրը մայիսի 9-ից տեղափոխել մայիսի 8, իսկ մայիսի 9-ին նշել Եվրոպայի օրը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձ է հղել Հաղթանակի օրվա կապակցությամբ։ Նա հայտարարել է, որ ուկրաինացի ժողովրդի ներդրումը չի մոռացվի Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակում, և խոստացել է, որ Ուկրաինան թույլ չի տա «յուրացնել հակահիտլերյան կոալիցիայի ժողովուրդների ընդհանուր հաղթանակը»։  

Զելենսկին առաջարկել է Հաղթանակի օրվա տոնակատարությունը մայիսի 9-ից տեղափոխել մայիսի 8-ին. նա Գերագույն Ռադա է ներկայացրել օրինագիծ, որի համաձայն՝ մայիսի 8-ը կդառնա Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի և հիշատակի օր։ Հենց այս օրն են եվրոպական երկրները նշում Հաղթանակի օրը։ Բացի դրանից, Զելենսկին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ մայիսի 9-ը Ուկրաինայում կդառնա Եվրոպայի օր՝ ԵՄ երկրներում խաղաղության և միասնության միջազգային տոն։