Շառլ Միշելը կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին. Financial Times
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Բրյուսելում այս շաբաթվա վերջում կվերսկսեն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները. ըստ Financial Times-ի՝ արևմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը վերջին շրջանում «վիճելի սահմանի» շուրջ մարտերի աճից հետո:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի օրը Բրյուսելում կհյուրընկալի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. այս մասին Financial Times-ին հայտնել են հանդիպման նախապատրաստական աշխատանքներում ներգրավված 3 պաշտոնյաներ։

Ըստ Financial Times-ի  երեք առաջնորդները հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում կանցկացնեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակնում: