Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջև այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների արտգործնախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։

Նրանք քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։