«Ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է և դրա մեղավորը ընդդիմությունն է»․Մևլութ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «NTV»-ին տված հարցազրուցի ընթացքում, ի թիվս բազմաթիվ  հարցերի, անդրադարձել է նաև  Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների թվի նվազմանը։

Մանավորապես նշել է, որ նախորդ տարիների համեմատ նվազել է ռուս զբոսաշրջիկների թիվը, որոնք մայիսին  հանգստանում էին Անթալիայում, իսկ այս տարի չեն հանգստանում, և դրանում ըննդիմությունն է մեղավոր։

Չավուշօղլուի գնահատմամբ՝ ռուսների վրա բացասական  ազդեցություն է թողել ըննդիմության հետևյալ անպատասխանատու հայտարարությունը՝ «Եթե մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում  ընտրվենք, Ռուսաստանի  դեմ պատժամիջոցներ կկիրառենք»։

Եվ ըստ այդմ՝ ռուսները  վախենում են, որ չեն կարողանա վերադառնալ իրենց հայրենիք, քանի որ հնարավոր է ինքնաթիռների թռիչքներ չեղարկվեն։

Չավուշօղլուն  նաև նշել է, որ  նույնիսկ Covid-19-ի ժամանակ Անթալիայում  նկատվում էր զբոսաշրջիկների թվի մեծ աճ։
Արտգործնախարարը նաև  հավելել է, որ ռուսների փոխարեն աճել է Անթալիայում հանգստացող այլ օտարկերկրացի զբոսաշրջիկների թիվը։ Ծովափնյա հանգստի նպատակով գալիս են Բրիտանիայից, Թայվանից, Ծոցի երկրներից։ Օրինակ՝ 2022-ին բրիտանացիներն Անթալիայում հանգստացողների թվում զբացողնում էին 3-րդ տեղը։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայանալու են  համապետական ընտրություններ։

Աղբյուր՝ ermenihaber.am