Կրեմլի վրա անօդաչուների հարձակման փորձին Ռուսաստանը կպատասխանի ոչ թե խոսակցություններով, այլ կոնկրետ գործողություններով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Միևնույն ժամանակ Լավրովը վստահություն է հայտնել, որ հարձակումը չէր կարող իրականացվել Կիևի կողմից առանց Վաշինգտոնի ցուցումների։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը Կրեմլի վրա անօդաչուների հարձակման փորձն անվանել է թշնամական գործողություն. «Մենք մեծ համբերություն ունենք։ Կա մի ասացվածք. «Ռուսները երկար ժամանակ են պատրաստվում... դե, հետո շարունակությունը»: