Հրաձգություն Սերբիայում. կան զոհեր և վիրավորներ
Սերբիայի Մլադենովաց համայնքում տեղի է ունեցել հրաձգություն, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել է, ևս 13-ը վիրավորվել է, որոնցից 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնում են տեղական Blic և Novosti թերթերը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ մայիսի լույս 5-ի գիշերը տեղի 21-ամյա բնակիչը կրակ է բացել։

Նա թաքնվել է հանցագործության վայրից։ Նրա որոնողական աշխատանքներին ներգրավված է ուժային կառույցների ավելի քան 600 աշխատակից։ Սերբիայի ներքին գործերի նախարար Բրատիսլավ Գաշիչը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչական ակտ։

Blic-ի տեղեկություններով՝ կոնֆլիկտը սկսվել է Դուբոնա գյուղի դպրոցի բակում։ Թերթը գրում է, որ տղամարդը վիճաբանել է մի քանի հոգու հետ, որից հետո գնացել է տուն, վերադարձել ինքնաձիգով ու սկսել կրակել։ Այնուհետև նա թաքնվել է մոտակա գյուղերից մեկում։ Պարբերականը պարզաբանում է, որ իրավապահ մարմիններն աստիճանաբար նեղացնում են որոնումների շրջանակը։