Ստամբուլում Աշխատավորների համերաշխության միջազգային օրը Թաքսիմ հրապարակի մոտ ցուցարարները բախումներ են ունեցել ոստիկանների հետ․ գրում է
1lurer-ը։
Ավելի վաղ իշխանություններն այստեղ արգելել էին մայիսմեկյան ցույցի անցկացումը։
Իրավապահները բերման են ենթարկել մի քանի հոգու, սակայն թույլ են տվել ցուցարարների փոքր խմբին ծաղկեպսակներ դնել հուշահամալիրում։
Ստամբուլի Թաքսիմ հրապարակը դարձել է բողոքի շարժման խորհրդանշան։ 1977 թվականին մայիսմեկյան ցույցը ցրելիս այստեղ ավելի քան 30 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։