Թբիլիսի այցելող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի ներկայացնում Եվրամիությունը. Ժոզեպ Բորել

Թբիլիսի այցելած Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի ներկայացնում Եվրամիությունը:


Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:


«Նա այսօր մեկնում է Վրաստան, հավանաբար՝ ցույց տալու իր աջակցությունը Վրաստանի կառավարությանը: Անկախ նրանից, թե ինչ կասի պարոն Օրբանն իր այցի ընթացքում, նա չի ներկայացնում Եվրամիությունը»,- իսպանական Հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է Բորելը:


Ըստ լրատվամիջոցների, Հունգարիայի առաջնորդն առաջինն է շնորհավորել Վրաստանի իշխող ուժին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ չսպասելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական պաշտոնական արդյունքների հրապարակմանը: