Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև խնդիրները դեռևս չեն լուծվել. Չավուշօղլու
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև խնդիրները չեն լուծվել, Վաշինգտոնը շարունակում է աջակցել երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK): Այս մասին Hürriyet-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
 
«Մենք դաշնակիցներ ենք, մենք նաև մշակել ենք խնդիրների լուծման ռազմավարական մեխանիզմ: Հարաբերությունները դարձել են ավելի կայուն, քան նախկինում, բայց խնդիրները լուծված չեն: Թրամփի (ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ) օրոք ամեն օր մերթ լինում էր վերելք, մերթ անկում: Նա գրեց թվիթ, և խառնաշփոթը սկսվեց: Աջակցությունը PKK-YPG-ին շարունակվում է...»,- ասել է Չավուշօղլուն:

Բացի դրանից, նախարարի խոսքով, խնդիր է նաև FETÖ-ի (Թուրքիայում արգելված քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպություն, որի հետ Անկարան կապում է հեղաշրջման փորձը) ներկայությունը ԱՄՆ-ում։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Վաշինգտոնին մեղադրել է Սիրիայում քրդերին աջակցելու մեջ։