ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է երկրի հաջորդ նախագահի ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին, որը կանցկացվի 2024 թվականին։
«Յուրաքանչյուր սերունդ ունի պահ, երբ պետք է պաշտպանի ժողովրդավարությունը և հիմնարար ազատությունները: Ես հավատում եմ, որ մեր պահը եկել է: Այդ իսկ պատճառով ես առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու համար: Միացեք մեզ. եկեք գործն ավարտենք»,- գրել է Բայդենը Twitter-ում։