Ակադեմիկոս, քաղաքագետ և լրագրող Ալի Բայրամօղլուն թուրքական ընդդիմաիր
«Karar» պարբերականում Թուրքիայում կայանալիք ընտրությունների վերաբերյալ հոդված է հրապարակել. գրում է
ermenihaber-ը։
Բայրամօղլուն Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության
(ԱԶԿ-AKP) առաջնորդ,
«Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու և Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին որակել է որպես՝ հասարակության աչքերում տարիներ անց առաջին անգամ հետնապահ և պարտության ենթակա թեկնածու:
Ըստ քաղաքագետի՝ վերջին 20 օրում իրականացված սոցհարցումները նույն արդյունքն են ցույց տալիս. այն է՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության
(ԺՀԿ-CHP) առաջնորդ և
«Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ավելի շատ ձայն է հավաքում, քան Էրդողանը:
«Մրցակցությունը գրեթե հավասար ձայների բաշխվածությամբ է ընթանում, Քըլըչդարօղլուն առաջ է անցնում, իսկ 2-րդ փուլը հավանական է»,- գրում է Բայրամօղլուն:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ին տեղի են ունենալու համապետական ընտրություններ, որի ընթացակարգին վերաբերող ժամանակացույցն արդեն մարտի 14-ին հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական թերթում: