Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բրիտանացի երգիչ և One
Direction փոփ խմբի նախկին անդամ Լիամ Փեյնին մահացած են գտել Բուենոս Այրեսում՝
Casa Sur հյուրանոցի շենքի մոտ։ Նա 31 տարեկան էր։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ոստիկանությունը պարզել է,
որ Փեյնն ընկել է հյուրանոցի երրորդ հարկից։ Շտապօգնության մեքենաների ժամանման
պահին նա մահացած է եղել ընկնելու հետևանքով ստացած ծանր վնասվածքներից։
Կոմպոզիտոր և կիթառահար Լիամ Փեյնը գնացել էր
մասնակցելու One Direction-ի մեկ այլ նախկին անդամ Նայլ Հորանի համերգին։
Փեյնը ծնվել է
1993 թվականի օգոստոսի 29-ին և երկու անգամ մասնակցել է բրիտանական X Factor հեռուստաշոուին՝ 2008 և 2010 թվականներին։