Երկու շաբաթվա ընթացքում 171 ավտոբուսի և 15 տրոլեյբուսի ամբողջ խմբաքանակը կլինի Երևանում. Տիգրան Ավինյան

Շարունակում է համալրվել հանրային տրանսպորտի պարկը: Այս տարի Երևանի  քաղաքապետարանը համայնքային բյուջեի հաշվին 171 ութուկես մետրանոց ավտոբուսների և 15 տրոլեյբուսների գնում է իրականացրել: Այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Շահումյանի հրապարակում ներկայացնելով նոր տրոլեյբուսների և ավտոբուսների առաջին խմբաքանակը: