Ժողովուրդը տեսնում է այս մարդկանց անգրագիտությունը և դա կբերի նրան, որ շեմը չհաղթահարեն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանի հետ զրուցել ենք նախընտրական քարոզարաշվի տպավորությունների, ինչպես նաև ընդդիմության հայտարարությունների մասին։

 

«Ես մասնակցել եմ  Աջափնյակի մեր քարոզարշավին, որտեղ մարդկանց բազմությունը աննախադեպ էր, շատ լավ անցավ մեր քարոզչությունը Աջափնյակում, նաև հետևում եմ մնացած մարզերում, թե ոնց է անցնում։ Եվ ես հասկանում եմ, որ ՀՀ ժողովուրդը գիտակից ժողովուրդ է և իրենց նպատակը, որ մեր կառավարությունը, մեր կուսակցությունը շարունակի կառավարել ՀՀ-ն ու մենք կհասնենք մեր նպատակին, ժողովուրդը կհասնի իր նպատակին և մենք հունիսի 7-ին մենք կգրանցենք մեր հաղթանակը»,- ասաց պատգամավորը։

 

Խոսելով նաև Նարեկ Կարապետյանի այն հայտարարության մասին, որ ասել է, թե այս կառավարությունը 8 տարում ոչ մի բան չի արել, հինգ տարում էլ չի անի, պատգամավորն ասաց, որ այս մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում ՀՀ-ում, իրենք խոսում են ինչ-որ ֆանտաստիկ հեքիաթներից, մի բան ասում են, հետո իրենց ասածից հետ են կանգնում։

 

Նրա խոսքով՝ հսկայական աշխատանք են կատարել ու մեր ժողովուրդը դա տեսնում է ու քարոզարշավի ժամանակ այդ ամեն ինչը փոխանցում է վարչապետին։

 

«Այդ մարդիկ ամեն ամեն ինչ անում են, որ գոնե մի քանի տոկոս ձայն հավաքեն։ Իրենք՝ չհասկանալով, թե ինչ են խոսում, դա բերում է նրան, որ մեր ժողովուրդը լսում է այս մարդկանց, նրանց խոսքերի անգրագիտության աստիճանն է տեսնում, և դա կբերի նրան, որ այս մարդիկ ընդհանրապես շեմը չհաղթահարեն»,-նշեց պատգամավորը։

 

 Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան