Ղարաբաղում կռված ադրբեջանցի զինվորները բողոքում են, որ Ալիևի դիկտատորական ռեժիմը խաբել է իրենց․ «Իրենք գրպանները դոլար են լցնում, իսկ մենք՝ դեղեր․ ի՞նչ անեմ, բենզին լցնեմ վրես ու վառե՞մ ինձ»
Ղարաբաղում կռված ադրբեջանցի զինվորները բողոքում են, որ Ալիևի դիկտատորական ռեժիմը խաբել է իրենց` Ղարաբաղում օգտագործել՝ ոսկե սարեր խոստանալով, իսկ հիմա լքել է իրենց՝ անհույս ու անտեր թողնելով։ Արցախի երկրորդ պատերազմում ադրբեջանական զինուժի կազմում պատերազմին մասնակցած երկու զինվորական այսօր բողոքի ակցիա են իրականացրել Բաքվում։

«Ալլահը վկա, սովից մեռնում ենք ես ու ընտանիքս։ Կինս հղի է, մի բանան է ուզում, բայց չկարողացա առնել։ Ղուրանով եմ երդվում, եթե տանս մեջ երեք հատ կարտոֆիլ գտնեք՝ թքեք երեսիս։ Դեղ չեն տալիս, հաշմանդամության կարգ չեն տալիս, տված դեղերն էլ այնպիսի դեղեր են, որ գլուխս անջատվի ու ես կիսագիտակից վիճակում մենակ քնեմ»,-հայտարարում է Թաջեդդին Ջաֆարով անունով զինվորականը։

 «Տանը հացի փող չունենք, սովից կոտորվում ենք։ Նայեք, դրամապանակիս մեջ մի կոպեկ չկա, պարտքով փող եմ վերցրել, որ հասնեմ Բաքու և փող մուրամ», -ասում է նա։
 
«Ի՞նչ անեմ։ Ինձ սպանե՞մ՝ տնեցիք սովից կմեռնեն։ Թողեք , գոնե մուրալով հացի փող հավաքեմ։ Դուռ չմնաց, որ չթակեմ, մարդ չմնաց, որ չդիմեմ։ Ասում էին պրոբլեմը մեկն է՝ Ղարաբաղը, մենք գնացինք այդ պրոբլեմը լուծեցինք, բայց մեր պրոբլեմները չլուծված մնացին»,-ասում է մյուս զինվորականը։ 
Վահիդ Սադըխովն ասում է. «Հոգնել եմ, զզվել եմ, ապրելու հնար չկա։ Իրենք գրպանները դոլար են լցնում, իսկ մենք՝ դեղեր։ Ի՞նչ անեմ։ Բենզին լցնեմ վրես ու վառե՞մ ինձ»։