ՀՀ ԱԳ նախարարի այցերի ու հանդիպումների վերաբերյալ կտեղեկացնենք պատշաճ կարգով։ Այս մասին Civic.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նշենք, որ այսօր ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, թե Երևանն ու Բաքուն ընդունել են բանակցությունների հաջորդ փուլը Ռուսաստանի Դաշնությունում անցկացնելու առաջարկը։
Հարցին՝ պայմանավորվածություն կա՞ Ռուսաստանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրազոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հանդիպման վերաբերյալ, Անի Բադալյանն արձագանքեց․ «Եթե լինի նախարարի մասնակցությամբ որևիցե այց կամ հանդիպում, այդ մասին մենք կտեղեկացնենք»։