Իրանը պարզեցրել է մուտքը երկիր հայկական համարանիշներով ավտոմեքենաների համար

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 28-ին, պաշտոնապես մեկնարկել է ծրագիրը՝ ուղղված Իրան մեկնող Հայաստանի քաղաքացիների համար մաքսային ընթացակարգերի կրճատմանն ու միջսահմանային ճանապարհորդությունների արագացմանը։ Այս մասին հայտնում է Tehran Times-ը:


Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են ստանալ Carnet de Passages կամ մաքսային տարանցման փաստաթուղթ իրենց տրանսպորտային միջոցների համար, ինչը նրանց թույլ կտա նվազագույն ուշացումով մուտք գործել Իրան:



Ծրագիրն ուղղված է նաև միջնորդների, ծախսերի և սահմանին սպասման ժամանակի կրճատմանը, ինչպես նաև միջազգային ավտոմոբիլային ճամփորդությունների առաջխաղացմանը՝ նպատակ ունենալով զարգացնել Իրանի զբոսաշրջության ոլորտը, ամրապնդել կապերը հարևան երկրների հետ և ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավել Հայաստանից ու այլ երկրներից: