Կանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․


«Սեպտեմբերի 29-ին Երևանի քաղաքապետարանը «GOLD'S GYM» սպորտային համալիրի հետ համատեղ նախատեսում է անցկացնել «Երևանի գունավոր վազք» (YEREVAN COLOR RUN) ավանդական վազքարշավը՝ 1 կմ, 5 կմ և 10 կմ մրցատարածություններով:


Վազքարշավի մեկնարկը լինելու է առավոտյան ժամը 9։00՝ Վազգեն Սարգսյան 2 հասցեից:  Երթուղին անցնելու է Վազգեն Սարգսյան-Նալբանդյան-Կորյուն-Աբովյան-Իսահակյան-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա-Աբովյան-Վազգեն Սարգսյան փողոցներով:


Վազքարշավի ընթացքում նշված փողոցները ավտոտրանսպորտային միջոցների համար փակ են լինելու:


Մանրամասն տեղեկությունների և հայտ ներկայացնելու համար զանգահարել 055 991022 հեռախոսահամարով»։