Թուրքիան կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը. Չավուշօղլու
Թուրքիան հանդես է գալիս հօգուտ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անկարայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով։

«Մենք քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը: Մենք հանդես ենք գալիս երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման օգտին: Կշարունակենք խորհրդակցությունները այդ հարցի շուրջ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ»,- ասել է Չավուշօղլուն: