«Թո՛ղ որ Թայիփի սերունդը վերանա»․ Էրդողանին վիրավորած կնոջ նկատմամբ տնային կալանք է սահմանվել
Թուրքիայում ընտրությունների նախաշեմին իրականացվող տարրատեսակ հարցումների ընթացքում մարդիկ շարունակում են վիրավորական խոսքեր հնչեցնել թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր ներկայացուցիչների հասցեին։
Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում մարտի 4-ին նմանօրինակ հարցման ընթացքում, Թուլայ Կ․ անունով կինը Թուրքիայի ներկայիս նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-CHP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական խոսքեր է հնչեցրել․

«Թո՛ղ Ալլահն այնպես անի, որ ԱԶԿ-ի ղեկավարների և Թայիփի տոհմը, սերունդը վերանա։ Թո՛ղ որ, իրենց թոռներին մաս-մաս դնեն գերեզման»։

Նմանատիպ արտահայտությունների համար կինն ավելի ուշ ձերբակալվել է և ցուցմունք տվել տեղի դատախազությանը՝ չճանաչելով իր մեղավորությունը։

Անատոլիայի դատարանը, սակայն, Թուլայ Կ․-ին  «Նախագահին վիրավորանք հասցնելու» մեղադրանքով դատախազությունից ստացված կալանավորման պահանջը մերժելով, դատարանի վերահսկողությամբ տնային կալանք սահմանելու որոշում է կայացրել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մարտի 30-ին, Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Բաթման քաղաքի փողոցում նկարահանված ռեպորտաժի ընթացքում տեղի բնակիչներից մեկը սպառնացել և հայհոյանքներ էր հնչեցրել, այս անգամ՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների հասցեին, երբ նրան հարցրել էին  «Քեմալ Քըլըչդարօղլու՞, թե՞ Էրդողան»:

Սույն դեպքով մեղադրյալի նկատմամբ ևս տնային կալանք սահմանելու որոշում էր կայացվել։

Աղբյուր՝ ermenihaber.am