Արևմուտքը Վրաստանին ստիպում է հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ և վերադարձնել Աբխազիան ու Հարավային Օսիան. Նարիշկին
Արևմուտքը Վրաստանին ստիպում է հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ: Այսպիսի հայտարարություն է արել Մինսկում գտնվող ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը լրագրողների հետ զրույցում, փոխանցում է «ԲելՏԱ»-ն։

«Մենք տեսնում ենք Վաշինգտոնի, Բրյուսելի, Լոնդոնի համառ փորձերը՝ համոզելու վրացական ղեկավարությանը, այսպես կոչված, երկրորդ ճակատ բացելու անհրաժեշտության մեջ։ Նրանք տեսնում են, որ իրավիճակը ռազմի դաշտում Ուկրաինայի օգտին չէ, և Վրաստանին ստիպում են հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի Դաշնության հետ»,- պնդել է Նարիշկինը։

Նրա խոսքով՝ Արևմուտքը համոզում է Թբիլիսիին, որ այժմ հարմար պահ է Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու համար։