Հունաստանի պաշտպանության նախարարը կմեկնի Թուրքիա
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոս հունական «Mega TV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել է Թուրքիա կատարելիք այցի մասին:

«Մենք կայցելենք Թուրքիայի՝ երկրաշարժից տուժած հարավարևելյան շրջաններ»,-ասել է նախարարը։

Ապրիլի 4-ին նա կմեկնի Թուրքիայի հարավարևելյան Հաթայի նահանգ: Այցի շրջանակներում պլանավորված է հանդիպում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի պաշտպանության նախարարները հեռախոսացրույց էին ունեցել մարտի 9-ին, որի ընթացքում պայմանավորվածություն էին ձեռք բերել շարունակելու նմանօրինակ գործընթացները երկու երկրների միջև:

Աղբյուր`    tr.euronews.com

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button