Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի կենտրոնական հատվածում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։


Էպիկենտրոնը գտնվել է Կոզան քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 88,1 հազար մարդ։ Օջախն ընկել է 12 կմ խորության վրա։


Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։