Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի վերաբերյալ ոմանց երազանքներն ու ցանկությունները՝ տարբեր անվանումներով, այդ թվում՝ այսպես կոչված, «միջանցքի», իրականություն չեն դառնա, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մեր հարևանների տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն է»,- ասել է նա ԵՊՀ-ում
Ֆիրդուսի անվան դահլիճի բացման արարողությանը։
Սոբհանին նշել է, որ երկու երկրների
սահմանը սահման է խաղաղության, բարեկամության, անվտանգության և փոխվստահության։
«Մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ազգային
ինքնիշխանությանը և անկախությանը: Հայաստանը մեր անկեղծ
հարևանն է, և մենք վճռականորեն պատրաստ ենք
համագործակցելու և խորացնելու փոխգործակցությունը
բոլոր ուղղություններով»,- ասել է դեսպանը։