«Խաղաղության պայմանագրի տեքստի մոտ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է. հուսով ենք՝ խաղաղության պայմանագիրը կստորագրվի». Ալիև

«Մենք կարող ենք խաղաղության հասնել Հարավային Կովկասում: Մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքում»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  «Ադրբեջանի դերը նոր աշխարհաքաղաքական պայմաններում» Չեռնոբբիոյի միջազգային ֆորումի նստաշրջանում ելույթ ունենալիս։


Նա ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի մոտավորապես 80 տոկոսն արդեն համաձայնեցված է, և ավելացրել. «Մենք արդեն հասել ենք սահմանների դելիմիտացիայի, նույնիսկ դեմարկացիայի գործընթացի գործարկմանը։ Այո, սա առաջին փոքր քայլն է՝ համաձայնեցված է Հայաստանի հետ սահմանի ընդամենը տասներեք կիլոմետրանոց հատվածը՝ հազար կիլոմետրանոց ընդհանուր երկարությունից։ Այնուամենայնիվ, սա քայլ է ճիշտ ուղղությամբ։ Մենք հուսով ենք, որ խաղաղ բանակցությունների Ադրբեջանի այս նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրման»։