Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սալոմե Զուրաբիշվիլին փաստացի Վրաստանի նախագահը չէ այն բանից հետո, երբ խախտել է Սահմանադրությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի
վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Նա նախագահ չէ, Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահը չէ: Նա ինքն է ճանաչել Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, երբ հայցով դիմել է նրան: Եվ դա այն Սահմանադրական դատարանն
է, որը հաստատել է,
որ Սալոմե Զուրաբիշվիլին ոչ լեգիտիմ նախագահ է, որ նա Սահմանադրությունը
խախտած նախագահ է: Միակ բանը, ինչի շնորհիվ Սալոմե
Զուրաբիշվիլին պաշտոնապես պահպանում է նախագահի պաշտոնը, դա
«Ազգային շարժման» (ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում») աջակցությունն է»,-
ասել է Կոբախիձեն: