Թբիլիսիում գնացքը վթարի է ենթարկվել, մահացել են Վրաստանի երկաթուղու աշխատակիցներ

Վթարի է ենթարկվել Թբիլիսի-Բաթումի գնացքը, մահացել են «Վրացական երկաթուղի» ընկերության երկու աշխատակիցներ, հայտնել է «Վրացական երկաթուղու» մամուլի ծառայությունը։


Դիդուբե-Ավճալա խաչմերուկում, ուղևորատար գնացքը բախվել է կառամատույցին: Ընկերության աշխատակիցներն այնտեղ իրականացնում էին պլանային աշխատանքներ։


Ժամանակավորապես դադարեցվել է Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ գնացքի երթևեկությունը: