Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր պատասխան առաջարկները կներկայացնի։ Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Խաղաղության համաձայնագրի նախագծում կարևոր կետեր ներառված չեն, և մեզ ասացին, որ դա հարցի լուծում է։ Նախորդ հակամարտության համատեքստում` համաձայնագիրը և դրա յուրաքանչյուր կետ շատ կարևոր նշանակություն ունեն։ Մոտ ժամանակներս մենք Հայաստանին կներկայացնենք այն տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա և համապատասխանում է մեր ազգային շահերին», – հայտարարել է Բայրամովը։
Ադրբեջանցի նախարարը նշել է, որ Բաքուն տարածքային պահանջներ չունի որևէ երկրից։