Թուրքիան ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել. Bloomberg

Թուրքիան ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։


Ավելի վաղ Չինաստանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Հաքքի Մուսան հայտարարել էր, որ Թուրքիայի ցանկությունը՝ միանալ ԲՐԻԿՍ-ին, չի հակասում նրա եվրոպական ձգտումներին, թեև տեսանելի ապագայում երկրի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է։


Մինչ այս, Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, պատասխանելով հարցին, թե ինչու Թուրքիան Ռուսաստանի և Չինաստանի գլխավորած ԲՐԻԿՍ անդամ չէ, հայտարարել էր, որ Անկարայի հիմնական գործընկերը Եվրամիությունն է, և Թուրքիան դուրս չի գա ԵՄ տնտեսական նախագծերից։