Բայրամովը վաղը կայցելի Թուրքիա

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վաղը՝ օգոստոսի 27-ին, կայցելի Թուրքիա: Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն:


Այցի ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային ընթացիկ իրադարձությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, ասվում է հաղորդագրության մեջ։