Կովկասն աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար. Արաղչի

Կովկասն աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար։ Այս մասին X սոցցանցի իր բլոգում գրել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին ՝ ամփոփելով Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հեռախոսազրույցի արդյունքները։


«Պատմական, մշակութային և աշխարհագրական մերձությունը կրկնակի կարևոր է դարձնում այս տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը»,- գրել է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Նրանք նշել են իրենց փոխադարձ պատրաստակամությունը՝ մշտական ​​ջանքեր գործադրել կայուն գործընկերության հետագա ամրապնդման համար։