Այսպիսի միջոցառումների կարիք մարզերը շատ ունեն. Ֆեստիվառը Եղեգնաձորում

«Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնի այս տարվա վերջին կանգառը Եղեգնաձորն էր։ Civic.am-ի նկարահանող խումբը նույնպես այնտեղ էր։

  Վայոց ձորի արտադրողները «Ֆեստիվառի» տաղավարներում ներկայացրել են իրենց ապրանքներն ու ծառայությունները, ինչպես նաև անցկացրել են խեցեգործության և ծղոտագործության վարպետաց դասեր։


Փառատոնի երեկոն կայացել է Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում՝ Լադանիվա խմբի համերգով։


Նշենք, որ «Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնն անցկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ։