Հնդկաստանի վարչապետը մեկնել է Ուկրաինա

Այսօր՝ օգոստոսի 23-ի առավոտյան Ուկրաինա է մեկնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Հայտարարության մեջ, որ տարածվել է Մոդիի մամուլի ծառայության կողմից, ասվում է. «Ես անհամբեր սպասում եմ նախագահ (Վլադիմիր) Զելենսկու հետ երկկողմ համագործակցության ամրապնդման վերաբերյալ նախորդ զրույցները շարունակելու հնարավորությանը և շարունակվող հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ մտքերի փոխանակությանը»:  


«Որպես ընկերներ և գործընկերներ՝ մենք հույս ունենք տարածաշրջանում խաղաղության և կայունության շուտափույթ վերականգնման»,- ընդգծել է Հնդկաստանի վարչապետը։