Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հերքել է Fars
գործակալության հայտարարությունները Իրանի նախկին նախագահ Իբրահիմ Ռաիսիի
ուղղաթիռի կործանման պատճառների մասին։ Այս մասին հայտնում է Mehr
գործակալությունը։
Երեկ իրանական Fars գործակալությունը, հղում
անելով պետանվտանգության մարմինների աղբյուրին, հայտնել է, որ Ռաիսիի ուղղաթիռը վթարի օրը սահմանված կանոնակարգից երկու ուղևոր ավելի շատ է տեղափոխել։ Հաղորդվել է նաև, որ ուղղաթիռը կործանվել է եղանակային վատ պայմանների պատճառով,
ուստի օդաչուն չի կարողացել հավաքել անհրաժեշտ բարձրությունը և մխրճվել է լեռները։
«Զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդակցությունների
կենտրոնը հերքում է Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին
ենթադրյալ հայտարարությունները... Fars-ի տեղեկություններն այն մասին, որ
ուղղաթիռում եղել է երկու մարդ ավելի՝ անվտանգության կանոնակարգը խախտելով, սուտ
են: Ինչպես նաև ուղղաթիռի կործանման նշված պատճառը»,- ասվում է հաղորդագրության
մեջ։