Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 6,4 %-ով

2024 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 289 մլրդ 185.6 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 138 մլրդ 375․5 մլն ՀՀ դրամի համեմատ։


ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 6.4%-ով։


2024թ.-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 750 հազ. 873 ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 726 հազ. 474 ՀՀ դրամի համեմատ։