Կապիկի ծաղիկը նոր COVID չէ: Այս մասին հայտարարել է Առողջապահության
համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս
Կլյուգեն։
«Կապիկի ծաղիկի նոր ալիքը եվրոպական երկրների համար չի ներկայացնում այն
նույն սպառնալիքը, ինչ COVID-19 համաճարակն էր։ Մենք գիտենք ինչպես վերահսկել
կապիկի ծաղիկը եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև պատկերացում ունենք այն
քայլերի վերաբերյալ, որոնք պետք է ձեռնարկվեն՝ հիվանդության տարածումից խուսափելու
համար»,- ասել է Կլյուգեն։
Բյուրոյի ղեկավարը նշել է, որ եվրոպական երկրների կառավարությունները և
առողջապահության ոլորտի գերատեսչությունները 2022 թվականից սովորել են անհրաժեշտ
միջոցներ կիրառել։
«Այսօր եվրոպական տարածաշրջանում ամեն ամիս մենք գրանցում ենք կապիկի ծաղիկ
հիվանդության երկրորդ շտամի մոտ 100 նոր դեպք»,- հայտնել է նա՝ հավելելով, որ այս
հիվանդության տարածման դեմ իշխանությունների գործողությունները կդառնան ամբողջ
աշխարհի ուժի ամրության քննություն։