«Վրաստանում խորհրդարանական ընտրությունները յուրատեսակ հանրաքվե են պատերազմի և խաղաղության միջև». Կոբախիձե

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները, որ նշանակված են հոկտեմբերի 26-ին, կդառնան «հանրաքվե պատերազմի և խաղաղության միջև»: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։



«Այս ընտրությունները յուրատեսակ հանրաքվե են պատերազմի և խաղաղության միջև, հանրաքվե քարոզչության և ավանդական արժեքների միջև։ Իրականում ընտրությունը հասարակ է: Ընտրությունը պետք է կատարվի հօգուտ խաղաղության, բարոյականության և երկրի լուսավոր ապագայի»,- վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։


Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։