Ռուսաստանը միշտ էլ ընդունելի հարթակ է եղել հայ-ադրբեջանական բանակցությունների համար. Բայրամով

Ադրբեջանը բաց է Հայաստանի հետ բանակցային գործընթացի համար, Ռուսաստանը միշտ էլ ընդունելի հարթակ է եղել նման բանակցությունների համար, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ռուսական լրատվամիջոցներին։


«Բանակցային գործընթաց անցկացնելու ձևաչափի հանդեպ մենք բաց ենք։ Դրա համար մենք օգտագործում ենք ուղիղ երկկողմ ձևաչափ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Նաև մենք երբեք չենք հրաժարվել տարբեր հարթակներից: Ռուսաստանի Դաշնության հարթակը մեզ համար միշտ ընդունելի է եղել»,- ասել է Բայրամովը։