«Վրաստանում 2008թ. պատերազմի մեղավորը Սաակաշվիլին է». «Վրացական երազանք»

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արտաքին ցուցումների արդյունքում 2008 թվականի օգոստոսին դիմեց «արկածախնդիր գործողությունների», որոնք հանգեցրին պատերազմի։ Այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ։


«Վրացական հասարակության մեծ մասն արդարացիորեն կասկածում է Սաակաշվիլիի ադեկվատությանը։ Սակայն փաստն այն է, որ 2008 թվականի օգոստոսին Սաակաշվիլիի արկածախնդիր գործողությունները ոչ թե նրա հոգեկան անհավասարակշռության, այլ դրսից եկող հրահանգների և լավ ծրագրված դավաճանության արդյունք էին»,- նշվում է տեքստում։


Իշխող կուսակցությունն ընդգծում է, որ երկրում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու համար կենսականորեն կարևոր է կազմակերպել հրապարակային իրավական գործընթաց, որպեսզի հանրությունն իմանա, թե «ով է դավաճանական հանցագործություն կատարել մեր երկրի և ժողովրդի դեմ»։