Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Հեզբոլլահի» պատասխանն Իսրայելի հարձակումներին կլինի «ուժեղ և
արդյունավետ»՝ հայտարարել է շարժման առաջնորդը Բեյրութում Իսրայելի հարվածից սպանված
հրամանատար Ֆուադ Շուքրի հիշատակին նվիրված հեռուստաուղերձում:
Սայեդ Հասան Նասրալլան նշել ․ «Տարածաշրջանն այսօր կանգնած է իրական վտանգների
առաջ: Բոլորը պետք է հասկանան Պաղեստինին սպառնացող հնարավոր հետևանքները։ Սպասում
ենք հարմար պահի։ Իսրայելի գործողություններին կարձագանքեն թե՛ Հեզբոլլահը, թե՛ Իրանը:»,
- ասել է նա, շեշտելով, որ չպետք է թույլ տալ, Իսրայելը հաղթի: