Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն ծրագրված աշխատանքային այցով ժամանել է Իրան, գրում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Թեհրանում նա բանակցություններ է անցկացնելու Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանիի և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ։
Ըստ աղբյուրի՝ Շոյգուին կընդունի նաև Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Հաղորդվում է, որ բանակցություններում քննարկվելու են երկկողմ համագործակցության լայն շրջանակ և դրա ամրապնդումը՝ անվտանգության ոլորտից մինչև առևտրատնտեսական նախագծեր, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգության տարբեր ասպեկտներ։