Նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի
30-ին այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող «Նորատունկ» ՓԲԸ-ի տնկարան։
Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։
Ընկերության տնօրեն, հիմնադիր
Հովիկ Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է տնկարանում, ծանոթացել բարձրորակ
տնկանյութերի արտադրության և մշակության տեխնոլոգիային։
Տնկարանում իրականացվում է ժամանակակից
տեխնոլոգիական կիրառմամբ՝ տնկանյութի արտադրություն։ Նաև կատարվում են փորձարկումներ
Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններում կորիզավոր, հնդավոր պտղատեսակների
մեծ պահանջարկ ունեցող, մրցունակ սորտերի կիրառման հնարավորություններն ուսումնասիրելու
նպատակով։ Արտադրվում է առավել արդյունավետ սորտերի բարձրորակ տնկանյութ՝ պատվաստված
արտերկրից ներկրված ցածրաճ վիրուսազերծ պատվաստակալների վրա։
«Նորատունկ» ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է գործարկել
հյուսվածքային լաբորատորիա՝ հանրապետությունում վիրուսազերծ պատվաստակալների արտադրություն
կազմակերպելու նպատակով։
