Կառուցողական ըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները․ Քըլըչը՝ Ռուբինյանի հետ հանդիպման մասին

Մենք կառուցողական ըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և հետագա առաջընթացի հնարավորությունները։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Սերդար Քըլըչը՝ անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը։


«Հանդիպումների 5-րդ փուլն անցկացրինք Թուրքիա-Հայաստան սահմանային շրջանում, հայկական կողմում՝ առավոտյան, իսկ թուրքական կողմում՝ օրվա երկրորդ կեսին: Մենք կառուցողական ըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և հետագա առաջընթացի հնարավորությունները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Քըլըչը։