Կառուցվում է Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ. 580 տնտեսություն կապահովվի գազամատակարարմամբ

Կառուցվում է Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


 

Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 556 մլն դրամ է, որից 361 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:


 

Արդյունքում 580 տնտեսություն կապահովվի գազամատակարարմամբ: