Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցություններին Ռուսաստանում և այլ վայրերում։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի միջև հանդիպում կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամության մասին հայտարարությունը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 24-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է բանակցային հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին: