Կրկին երկրաշարժ Վրաստանում՝ Հայաստանի հետ սահմանից ոչ հեռու

Վրաստանում 2,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։


Վրացական կառույցների տվյալներով, սակայն, ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։


Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ՝ Նինոծմինդայից 22 կմ և հայկական Տաշիրից 30 կմ հեռավորության վրա։


Օջախը գտնվել է 4 կմ խորության վրա։


Նախօրեին 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել արևելյան Վրաստանում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել էին նաև Հայաստանում: