Եվրոպան կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հաստատման ճանապարհին․ 2024-ը շատ կարևոր է Հրվ. Կովկասի խաղաղութան համար․ Շոլց


Եվրոպան կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հաստատման ճանապարհին․ 2024-ը շատ կարևոր է տարածաշրջանի խաղաղութան համար։


Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն՝ անդրադառնալով Լոնդոնում եվրոպական քաղաքական համայքի գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումներին։


«Ինձ համար կարևոր էր զրույց ունենալ  Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Այս տարին շատ կարևոր է Հարավային Կովկասի համար։


Սա կարող է խաղաղության տարի լինել, եթե երկու կողմերն էլ միմյանց ընդառաջ հետագա վճռական ու համարձակ քայլեր ձեռնարկեն:


Եվրոպան, ընդհանուր առմամբ, կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին միմյանց հետ խաղաղություն հաստատելու ճանապարհին, որը երկար կտևի և կապահովի ամուր համագործակցություն հարևան այս երկու երկրների միջև»,- հավելել է նա: