ԱՄՆ-ը պատրաստ է առաջ մղել TRIPP-ը և խորացնել գործընկերությունը. Ռուբիոն ուղերձ է հղել Հայաստանի անկախության օրվա առթիվ

Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Անկախության տոնի առթիվ հղված շնորհավորական ուղերձում։


«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։


Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասին տոնում է անկախությունը վերականգնելուց ի վեր անցած 35 տարին և արժևորում այն ​​զարգացումը, որն արձանագրել է ձեր երկիրը դեպի ավելի խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական ապագա տանող ճանապարհին: Այն պատմական առաջընթացը, որին մենք միասին հասել ենք անցած տարվա ընթացքում, ցույց է տալիս, թե ինչ է հնարավոր, երբ մենք աշխատում ենք հանուն խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի: Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը, տնտեսական կապակցվածության ամրապնդմանը, ամերիկյան ներդրումների խրախուսմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն:


Գալիք տարիներին մենք ակնկալում ենք խորացնել մեր երկու երկրների միջև գործընկերությունը։ Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին այս կարևոր ազգային տոնի կապակցությամբ»,-նշված է պետքարտուղարի ուղերձում: