Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանը 2024 թվականի առաջին կիսամյակում Վրաստան այցելությունների թվով զբաղեցրել է երրորդ տեղը։ Այս մասին ասված է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության վիճակագրության զեկույցում։
2024 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում Հայաստանից Վրաստան է այցելել 387,691 մարդ, ինչը 2,4 տոկոսով քիչ է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնում են Թուրքիայից և Ռուսաստանից ժամանած այցելուները։